Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նոր թեստը կչափի վաղաժամ ծննդաբերության ռիսկը. news.am

Նոր թեստը կչափի վաղաժամ ծննդաբերության ռիսկը. news.am

Ավստրալիայի եւ Կանադայի գիտնականները թեստ են մշակել, որը 86 տոկոս ճշգրտությամբ կարող է որոշել վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Այդ թեստը հնարավոր է օգտագործել մինչեւ հղիության 18 շաբաթը, այսինքն, հնարավոր վաղաժամ ծննդաբերությունից շատ առաջ:

Կրեգ Պեննելը նշել է, որ թեստի անցկացման համար 18-20 շաբաթական հղիությամբ կանանցից արյան նմուշ են վերցնում: Նրանց նաեւ հարցեր են տալիս այն մասին, թե ինչպես է ընթացել իրենց հղիությունը: Դրանից հետո տվյալները մտցվում են համակարգիչ, որտեղ հատուկ ալգորիթմի օգնությամբ հաշվարկվում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Հետազոտողները վերլուծել են 21 000 գենի արտահայտման մակարդակը եւ ի հայտ են բերել 6 գեն, որոնք կապված են վաղաժամ ծննդաբերության հետ:

Մշակողների կարծիքով, թեստը կարելի է օգտագործել` ի հայտ բերելու նրանց, որոնք բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում (դա կարող է օգնել վաղաժամ ծննդաբերության կանխարգելմանը), ինչպես նաեւ որոշել, թե կանանցից ովքեր ժամանակին ծննդաբերելու բոլոր շանսերն ունեն: Թեստի ճշգրտությունը որոշվել է 2000 կնոջ մասնակցությամբ: Հեղինակները հույս ունեն, որ արդեն 3-4 տարուց թեստը հնարավոր կլինի օգտագործել կլինիկական պրակտիկայում:

Հիշեցնենք, որ վաղաժամ ծննդաբերությունը բազմաթիվ վտանգներ է թաքցնում եւ կարող է երեխայի մահվան հանգեցնել: Բացի այդ, այն մեծացնում է երեխայի կաթվածի, ուղեղի վնասվածքի, տեսողության եւ լսողության հետ կապված խնդիրների զարգացման հավանականությունը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ